Այնպիսի իրավիճակ ստեղծեցին, որ Արցախի հարցի համար դուրս եկանք ՀՀ դեսպանատան դեմ. Բագրատունի

14 Մարտի 2025, 22:30

Քաղաքականություն

Մենք 7 տարի է, ինչ աննորմալ իրավիճակում ենք ապրում: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է «Ազգային Միացյալ Հայաստան» ՀԿ նախագահ Գևորգ Բագրատունին:

«Այնքան տհաճ իրավիճակ է, երբ դու հայ ես, պետությունդ սիրում ես ու դուրս ես գալիս քո հանրապետության դեսպանատաան դեմ: Սա մի տեսակ աննորմալ իրավիճակ է: Այս աննորմալ իրավիճակում 7 տարի է, ինչ ապրում ենք: Ինչ պիտի անի մի մարդ, կազմակերպություն, որն ուզում է Ցեղաասպանության հարցը առաջ տանել, բայց իր պետությունը չի ուզում»,- ցավով նշել է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ եթե ղեկավարն ուզում է, որ պարտվենք, ապա ոչ ոք ոչինչ չի կարող անել:

«Պատերազմի ժամանակ տարբեր քննարկումներ են լինում, բայց հասկացող մարդը հասկանում է՝ եթե բանակի ղեկավարն ուզում է, որ պարտվես, ապա ոչ ոք չի կարող հաղթել, որովհետև բանակին պետք է կառավարող»,- ընդգծել է Գևորգ Բագրատունին:

Նա անդրադարձել է նաև Հայաստանի՝ Ռուսաստանից կտրվելուն:

«Քանի որ մենք մեզնից ինչ-որ բան չենք ներկայացնում, այդ դեպքում Ռուսաստանից մեր կտրվելն էլ իրենից ինչ-որ բան չի ներկայացնում: Մենք մտածում ենք, որ Ռուսաստանի համար կարևոր սահման ենք, բայց որ խորանում ես ու աշխարհագրություն ես իմանում, հասկանում ես՝ մենք նույնիսկ սահման չունենք Ռուսաստանի հետ, մեր արանքում կա Վրաստան»,- ասել է Գևորգ Բագրատունին:

Մանրամասները՝ տեսանյութում: