Այս իշխանությունը «կազինո»-ն բերել է յուրաքանչյուրի տուն և թմրանյութ է բերել ամեն մի դպրոց. Ռոբերտ Քոչարյան

17 Մայիսի 2026, 16:07

Քաղաքականություն

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում ընթանում է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հանդիպումը տեղի բնակիչների հետ՝ ՀՀ երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։

ՀՀ 2-րդ նախագահը իր ելույթում նշել է, որ ՀՀ միջին վիճակագրական քաղաքացին ուզում է հանգիստ ապրել, ունենալ աշխատանք, իր երեխաների համար անվտանգ երկիր և ապագա ստեղծել: Բայց այսօրվա իշխանությունը միայն մշտական լարվածություն է ստեղծում և սպառնում սեփական ժողովրդին պատերազմով:

«Այս իշխանությունը «կազինո»-ն բերել է յուրաքանչյուրի տուն և թմրանյութ է բերել ամեն մի դպրոց: Սրա՞ համար եք քվեարկել այս մարդկանց օգտին: էլ չեմ խոսում ազգային հարցերի մասին, Արարատ-Արագած բանավեճի մասին, իրենց ծրագրերում եկեղեցու դեմ պայքայն ամրագրելու մասին: Մինչև ու՞ր»-նշել է նախագահը:

Նա հավելել է, որ ոչ մի ողջամիտ և ռացիոնալ բացատրություն չի կարող գտնել այս հարցերի վերաբերյալ:

«Միակ ռացիոնալ բացատրությունը հետևյալն է. անլրջացնել ամեն ինչ և այդ գործընթացի ժամանակ լուրջ հարցերի շուրջ որևէ բանավեճ և քննարկումներ չտանել և ամեն ինչ բերել պրիմիտիվ, գժական մակարդակի վրա: Որևէ լուրջ հարցի շուրջ բանավեճի ժամանակ այս մարդը ո՛չ գիտելիք ունի, ո՛չ ասելիք: Սա է միակ ողջամիտ բացատրությունը»,-ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: