Այս իշխանությունը քայլող ատելություն է․ Ռոբերտ Քոչարյան
30 Մայիսի 2026, 19:19
Գործող իշխանությունն այս քարոզարշավը վերածել է կեղտոտ քաղաքական գործընթացի։ Այս մասին Աշտարակում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
«Այս իշխանությունը քայլող ատելություն է, և այդ ատելությամբ ուզում է թունավորել բոլորին։ Նա ոգևորվում է՝ տեսնելով, թե ինչպես են մարդիկ իրար գզզում, ինչպես են ընտանիքներ բաժանվում։ Սա է իր հիստերիկ վիճակը պահող գործոնը։ Սա նորմալ չէ։ Սա հոգեկան խանգարման հատկանիշ է»,- նշել է ՀՀ երկրորդ նախագահը։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն իր կուսակցությամբ օրինակ է, թե ինչպիսի մարդիկ չպետք է լինեն իշխանության գլխին։
«Այս մարդիկ քայքայում են պետականությունը սեփական աթոռը ամեն գնով պահելու համար։ Նախորդ 8 տարիները բոլորիս համար խայտառակության տարիներ էին։ Բայց այդ էջը պետք է փակել և վերականգնել Հայաստանի և հայ ժողովրդի արժանապատվությունը։ Մենք պետք է անենք ամեն ինչ, որ հետագա սերունդներն այս տարիներին կատարվածի համար ներեն մեզ։ Խոսքը պատերազմի, պարտության և Եռաբլուրը եռապատկելու մասին է»,- ընդգծել է Ռոբերտ Քոչարանը։
Մանրամասները՝ տեսանյութում։