Այս իշխանությունը, խոստանալով պայաքրել կոռուպցիայի դեմ, գլխավորել է այն. Ռոբերտ Քոչարյան
31 Մայիսի 2026, 19:27
Այս իշխանությունը 8 տարի ժողովրդին ասում էր, որ ամեն ինչ լավ է: Փորձենք հասկանալ, թե ինչն է լավ իրենց ասելով: Այս մասին Երևանի Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքին ասել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:
«Խաղաաղությունից խոսելով՝ բերեցին պատերազմ, տվեցին հինգ հազարից ավելի զոհ: Թշնամուն հանձնել են 200 քառակուսի կմ-ից ավել տարածք և ասել են սոված կմնան, կգնան տուն: Մինչ այսօր այդ սոված մնալը շարունակվում է: Այս երկրագնդի վրա հանձնել են Արցախը և ունենք 150,000 փախստական: Հիմա էլ արցախցիներին ասում են, իսկ ինչու դուք չեք զոհվել: Անհասկանալի պայքար են մղել COVID-ի դեմ: Սկզբում ասել են ստից հիվանդություն է՝ տնական օղիով կբուժենք, հետո պարզվեց, որ այդ պատճառով ՀՀ-ում մահացավ 3 անգամ ավելի մարդ, քան միջին աշխարհում: Անշնորհք պայքար էր այդ համաճարակի դեմ»,-նշել է նախագահը:
Նրա խոսքով, իշխանությունը խոստացել է պայքարել կոռուպցիայի դեմ, արդյունքում գլխավորել են կոռուպցիան:
«Ներկայիս իշխանությունը ստեղծել է իր սեփական օլիգարխներին և որդեգրել է հներին: Հավաքել են 8 մլրդ դոլարի պարտք, որի առնվազն կեսը մսխել են: Խոստացել են սոցիալական արդարություն և աղքատության դեմ պայքար: Պարզվեց, որ Հայաստանի քաղաքացու գլխում է աղքատությունը,-հավելել է Ռոբերտ Քոչարյանը: