Այս պահին փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդան քաղաքի հատվածում

26 Ապրիլի 2024, 16:35

Քաղաքականություն

Վաղ առավոտից մայրաքաղաքում խաղաղ անհնազանդության ակցիաներ են: Այս պահին փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդան քաղաքի հատվածում։ Քաղաքացիները փողոց են դուրս եկել՝ այդպես իրենց աջակցությունը հայտնելով տավուշցիներին: Նրանց են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը: