Այսօր իշխանությունների հիմնական նախընտրական խոստումը պատերազմն է․ Ռոբերտ Քոչարյան

08 Մայիսի 2026, 12:25

Քաղաքականություն

«Ես հետևել եմ բոլոր ընտրություններին, բայց չեմ հիշում և չի եղել, որ ընտրությունները լինեն պայքար ինքնության, եկեղեցու և ազգային արժեքների համար։ Չի եղել նման բան Հայաստանի պատմության մեջ։ Նաև չեմ հիշում, որ ընտրությունների հիմնական խոսույթը լիներ պատերա՞զմ, թե՞ խաղաղություն։ Եվ այս ամենը բերել են հենց այս իշխանությունները»,- Էջմիածին քաղաքում «Հայաստան» դաշինքի նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նախագահի խոսքով՝ իշխանությունները պետք է պատասխան տան հայ ժողովրդին իրար դեմ հանելու և պատմությունը բաժանելու համար։

«Այսօր իշխանությունների հիմնական նախընտրական խոստումը պատերազմն է։ Նրանք այլ ասելիք չունեն։ Այս ամենից բացի, Եվրոպական համայնքի վերջին ժողովը Հայաստանում անցկացնելով, Զելենսկուն հրավիրելով այստեղ, սադրիչ հայտարարություններ անելով՝ մեզ փորձում են ներքաշել նոր արկածախնդրության մեջ»,- ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիմա եթերում