Կրասնոդարում այսօր ապրում է Ստալինգրադի ճակատամարտի միայն մեկ մասնակից՝ Հայկազ Առաքելի Հովսեփյանը
05 Փետրվարի 2025, 12:40

Կրասնոդարում այսօր ապրում է Ստալինգրադի ճակատամարտի միայն մեկ մասնակից՝ Հայկազ Առաքելի Հովսեփյանը։ Ստալինգրադի պաշտպանի մասին գրել է Կրասնոդարի ղեկավար Եվգենի Նաումովը։
«82 տարի առաջ Ստալինգրադի ճակատամարտի ժամանակ բեկում եղավ Հայրենական մեծ պատերազմում։ Փետրվարի 2-ին ավարտվեց 200-օրյա ճակատամարտը, և ամբողջ աշխարհը տեսավ, որ Կարմիր բանակն ավելի ուժեղ է, քան ֆաշիզմը: «Վոլգայից այն կողմ մեզ համար հող չկա»… Մարշալ Վասիլի Չույկովի լեգենդար խոսքերը կրկնում էր ամբողջ քաղաքը։ Ե՛վ զինվորները, և՛ սպաները գիտեին, որ նահանջել չի կարելի։ Նրանք կռվել են իրենց ընտանիքների, տների, մեր ապագայի համար։ Փետրվարի 2-ը հերոսության, տոկունության և հայրենիքին նվիրվածության օրն է: Խոնարհում Ստալինգրադի պաշտպաններին: Կրասնոդարում այսօր բնակվում է այդ իրադարձությունների միայն մեկ մասնակից՝ Հայկազ Առաքելի Հովսեփյանը։ Մեծ շնորհակալություն և առողջություն մաղթենք վետերանին», — նշել է քաղաքի ղեկավարը։