Բաքուն համաձայնել է թույլ տալ հյուպատոսական մուտքը ձերբակալված ռուսների մոտ․ Զախարովա
03 Հուլիսի 2025, 15:50

Ադրբեջանի իշխանությունները թույլատրել են ձերբակալված ռուս քաղաքացիների համար հյուպատոսական մուտքը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Համաձայնեցվել է հյուպատոսության աշխատակիցների մուտքը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի 13 քաղաքացիների մոտ», — ասել է նա՝ այլ մանրամասներ չհայտնելով: