Բաքվում ՀՀ դրոշն եմ բարձրացրել, իսկ Փաշինյանի օրոք դրոշով մեր տղաների դիակներն են փաթաթում. Ծառուկյան

18 Մայիսի 2026, 16:41

Քաղաքականություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հերթական անգամ արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին՝ նշելով, որ չի պատրաստվում ներքաշվել վիրավորանքների և սպառնալիքների քաղաքականության մեջ։

Լրագրողների հետ զրույցում նա մանրամասն ներկայացրել է իր գործունեությունը սպորտի ոլորտում՝ նշելով, որ դեռևս 2005 թվականից անձնական միջոցներով աջակցել և զարգացրել է հայկական սպորտը։

Ծառուկյանի խոսքով՝ այդ աշխատանքի արդյունքները տարիներ շարունակ տեսանելի են եղել միջազգային ասպարեզում։

«Այսօր Հայաստանը տարեկան ունենում է 800-ից 1000 մեդալ Եվրոպայի, Աշխարհի առաջնություններից և Օլիմպիական խաղերից, որոնցից 25 տոկոսը ոսկե մեդալներ են։ Դա մեր ազգին ճանաչում է տալիս, մեր դրոշն է բարձրացնում, մեր հիմնը հնչեցնում»,- նշել է ԲՀԿ առաջնորդը։

Մանրամասները՝ տեսանյութում։