Բաղրամյան պողոտան կաթվածահար է

10 Մայիսի 2024, 12:48

Քաղաքականություն

Այս պահին Բաղրամյան պողոտան կաթվածահար է: Բազմահազարանոց երթը շարժվում է դեպի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան:

Վաղ առավոտից մեկնարկել են խաղաղ անհնազանդության ակցիաները: Դասադուլ են սկսել տարբեր համալսարանի ուսանողները:

Հիշեցնենք, որ երեկ Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում հայտարարեց անհնազանդության խաղաղ ակցիաներ իրականացնելու մասին ու կոչ արեց բոլորին սկսել գործադուլ, դասադուլ: