Բելառուսում կայացել է հանդբոլի հանրապետական մրցաշար՝ ի հիշատակ Արկադի Մովսեսովի

25 Մարտի 2024, 20:11

Սպորտ

Բելառուսում անցկացվել է տղամարդկանց թիմերի հանդբոլի հանրապետական հինգերորդ մրցաշարը՝ ի հիշատակ վաստակավոր մարզիչ Արկադի Մովսեսովի:

Մրցաշարը դարձել է ավանդական և անցկացվում է 5-րդ անգամ՝ այժմ ավելի շատ մասնակիցներով։ Մրցաշարին մասնակցում են Բելառուսի, Ռուսաստանի և այլ երկրների ուժեղագույն թիմեր։

Երեք օր շարունակ թիմերը պայքարում էին մեդալների համար։ Բացման արարողությանը ներկա էին մարդիկ, որենք անքակտելիորեն կապված էին ոչ միայն սպորտի, այլև անձամբ Արկադի Մովսեսովի հետ։ Նրանց թվում են Բելառուսի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական համալսարանի ռեկտոր Սերգեյ Ռեպկինը, հանդբոլի օլիմպիական չեմպիոն Անդրեյ Բարբաշինսկին, «Հայաստան» հայ համայնքի նախագահ Գեորգի Եղիազարյանը, Արկադի Գուրգենովիչի ընտանիքը՝ ի դեմս նրա եղբոր, դուստրերի, թոռների։

Արկադի Մովսեսովը եղել է Բելառուսի համալսարանի «Սպորտային խաղեր» ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, հանրապետության վաստակավոր մարզիչ։

Նրա ողջ կյանքն ու աշխատանքային կարիերան կապված է եղել բելառուսական հանդբոլի հետ։ 2016 թվականից Բելառուսի ֆիզիկական կուլտուրայի պետական համալսարանը նրա հիշատակին հանդբոլի մրցաշար է անցկացնում տղամարդկանց թիմերի միջև։

Համալսարանն այժմ ունի Արկադի Մովսեսովի անվան լսարան։