Չենք ընկրկելու, չենք լքելու պայքարի մեր խրամատը. Ռոբերտ Քոչարյան

08 Հունիսի 2026, 19:20

Քաղաքականություն

Մենք վիճարկելու ենք ընտրությունների արդյունքները։ Այս մասին ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է ՀՀ 2-րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:

«Սիրելի’ հայրենակիցներ,

Շնորհակալ եմ «Հայաստան» դաշինքին տված վստահության յուրաքանչյուր քվեի համար։

Այս ընտրություններն անցել են իշխանական համատարած ճնշումների, ընդդիմադիրների ձերբակալությունների, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառման ու ընտրախախտումների պայմաններում։

Մենք վիճարկելու ենք ընտրությունների արդյունքները։ Այս պահին հետագա անելիքները քննարկում ենք ընդդիմադիր դաշտի մեր գործընկերների հետ:

Առաջիկա անելիքների վերաբերյալ մոտեցումները կներկայացնենք այդ քննարկումների ավարտից հետո:

Մի բան հստակ է՝ չենք ընկրկելու, չենք լքելու պայքարի մեր խրամատը»,-գրել է 2-րդ նախագահը։

Հիմա եթերում