Cilicia անիմացիոն նախագիծը ներկայացրել է «Կոմիտաս. մի հանճարի պատմություն» մուլտֆիլմի հայերեն տարբերակը

23 Նոյեմբերի 2023, 18:45

Մշակույթ

Cilicia անիմացիոն նախագիծը ներկայացրել է «Կոմիտաս. մի հանճարի պատմություն» նորացված մուլտֆիլմի հայերեն տարբերակը:

Հեղինակները պնդում են, որ մուլտֆիլմը հնարավորություն կտա ողջ աշխարհի հայերին ծանոթանալ Մեծն Կոմիտաս Վարդապետի ստեղծագործություններին և իմանալ երաժշտական մշակույթի աշխարհում նրա ունեցած ազդեցության մասին:

Հաղորդվում է նաև, որ շուտով կներկայացնեն նաև ռուսական պրոֆեսիոնալ հնչյունավորմամբ տարբերակը: