Դատարանը վերադարձրել է Սամվել Կարապետյանի ՀՀ անձնագիրը՝ ընտրություններին մասնակցելու համար

02 Հունիսի 2026, 18:20

Քաղաքականություն

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, մեկնարկել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը։ Դատարանը վերադարձրել է Սամվել Կարապետյանի ՀՀ անձնագիրը, որպեսզի նա կարողանա մասնակցել հունիսի 7-ին կայանալիք համապետական ընտրություններին: