Դատախազը միջնորդել է Ղազինյանի կալանքը փոխարինել գրավով

24 Հուլիսի 2026, 17:40

Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի գործով հանրային մեղադրող Արթուր Դանիելյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ առաջարկելով փոխել պատգամավորի խափանման միջոց կալանքը։

Որպես նոր խափանման միջոց՝ մեղադրող կողմն առաջարկել է կիրառել 1 միլիարդ դրամ գրավ, բացակայելու արգելք, ինչպես նաև վարչական հսկողություն՝ էլեկտրոնային սարքերի կիրառմամբ։

Նշենք, որ այսօր ընթանում է Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթով առաջին դատական նիստը։