Դուք nտնատակ անել չեք կարող, դուք միայն կարող եք մարդկանց բռնել տալ. Նարեկ Կարապետյանը՝ իշխանություններին

18 Մայիսի 2026, 13:41

Քաղաքականություն

Մեր իշխանությունները սկսել են հանդես գալ վիրավորական ելույթներով: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

«Իշխանությունները վերջին օրերին սկսել են իրենց խոսույթներում օգտագործել վիրավորական արտահայտություններ՝ փորձելով ցույց տալ, թե իրենք կարող են որևէ մեկին որևէ ձևով ճնշել։ Դուք մի քիչ գլուխ եք գովացել, մարդու ոտնատակ անել չեք կարող, կարող եք միայն բռնել տալ, դա հաստատ կարող եք, բան չունեմ ասելու։ Ոչ մեկ չի քննարկում․ Հայաստանում դուք միայն բռնել տալու նախարարություն եք»,- նշել է նա:

Անդրադառնալով Արմավիրի մարզ կատարած այցին՝ Նարեկ Կարապետյանը նշել է, որ կային և դրական, և բացասական կողմեր։

«Դրականն այն էր, որ գյուղացիները պատրաստ էին աշխատելուև մշակում էին մեծ պահանջարկ ունեցող մրգեր և բանջարեղեն, որոնք կարելի է շահավետ վաճառել:

Բացասական կողմն այն է, որ առկա է ջրի խնդիր, չկա մթերում, իսկ պետությունը տնտեսական հարցեր չի լուծում։ Միայն ասֆալտով տնտեսությունը չի զարգանում, անհրաժեշտ է տնտեսական քաղաքականություն, որ մարդիկ կարողանան շահավետ վաճառք իրականացնել։ Գեղարքունիքի մարզում վիճակը մի քիչ ավելի սուր էր, գործազրկությունը շատ ավելի բարձր էր, սակայն մարդիկ պատրաստ էին աշխատել»,- նշել է Նարեկ Կարապետյանը։