Դուք տղամա՞րդ եք, թե՞ կին. Զախարովայի պատասխանը Փաշինյանին
04 Սեպտեմբերի 2026, 18:30
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։
«Երևանը 102-րդ ռուսական ռազմաբազայի առկայությունը կենսականորեն կարևոր չի համարում, բայց դեռևս չի բարձրացրել դրա դուրսբերման հարցը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իշխանությունները չեն առարկի, եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել բազան։
Երևանը նաև պատրաստ է քննարկել իր ներկայության շարունակականությունը, եթե Մոսկվան ցանկանա պահպանել ռազմական օբյեկտը։ Փաշինյանի խոսքով, հայկական կողմը երբեք պաշտոնապես չի բարձրացրել բազայի դուրսբերման հարցը։
«Դուք տղամա՞րդ եք, թե՞ կին»»,- գրել Է Զախարովան իր Telegram-ալիքում ՝ մեջբերելով Բուլգակովի «Շան սիրտը» ստեղծագործությունը: