Ձայնագրությունը հրապարակվել է դեռ մայիսին, բայց գործ չի հարուցվել․ Արամ Վարդևանյան

28 Հունիսի 2026, 23:39

Քաղաքականություն

Սահմանադրական դատարանում շարունակվում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմադիր յոթ ուժերի դիմումների քննությունը:

Ձայնագրությունը հրապարակվել էր դեռ մայիսին, սակայն հունիսի 28-ի դրությամբ մեղադրյալ դեռ չկա։ Այս մասին դատարանում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի շահերը ներկայացնող փաստաբան Արամ Վարդևանյանը:

«Հրապարակվեց մի ձայնագրություն, որտեղ ուսումնական հաստատության ղեկավարության ներկայացուցիչները խոսում էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հավաքին մասնակցելու մասին։ Այս կապակցությամբ քրեական վարույթ նախաձեռնվե՞լ է, թե՞ ոչ», — դիմել է Վարդևանյանը դատախազության ներկայացուցչին։

Այս պահին ընթանում է հարցուպատասխանը դիմողների և պատասխանողների միջև: