Էդուարդ Իլոյանը դարձել է «ՏԷՖԻ» մրցանակի եռակի դափնեկիր
11 Հունիսի 2026, 18:30
Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի հիմնադրամը հայտարարել է 2026 թվականի «ՏԷՖԻ» ազգային հեռուստատեսային մրցանակաբաշխության «Սերիալներ» անվանակարգի հաղթողներին։
Լավագույն կատակերգական սերիալ է ճանաչվել «Подслушано в Рыбинске»-ն, որի գլխավոր պրոդյուսերներն են Դավիթ Քոչարովը և Էդուարդ Իլոյանը։
Լավագույն պատմական սերիալ է ճանաչվել «Хроники русской революции»-ն, որի պրոդյուսերն է Էդուարդ Իլոյանը։
Բացի այդ, Իլոյանը դարձել է «Լավագույն սերիալի պրոդյուսեր» անվանակարգի հաղթող՝ նույն «Хроники русской революции» նախագծի համար։
Այսպիսով, Էդուարդ Իլոյանը 2026 թվականի «ՏԷՖԻ» մրցանակաբաշխությունում արժանացել է միանգամից երեք մրցանակի։