Էդուարդ Սպերցյանը կրկին ճանաչվել է ՌՊԼ-ի լավագույն կիսապաշտպան

01 Հուլիսի 2025, 00:25

Սպորտ

Հայաստանի հավաքականի և «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Winline ՌՊԼ-2024/25 հերոսներ» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան մրցանակին։

Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել հունիսի 27-ին Մոսկվայում։ 25-ամյա Սպերցյանն այս անվանակարգում հաղթում է երրորդ անգամ անընդմեջ։

Անցյալ մրցաշրջանում ֆուտբոլիստը ՌՊԼ-ում «Կրասնոդար»-ի կազմում անցկացրել է 28 հանդիպում, դարձել 11 գոլի հեղինակ և ակումբի հետ միասին դարձել Ռուսաստանի չեմպիոն։

Հիմա եթերում