Եկատերինա Մելիքյանը՝ Վոլգոգրադի «Լավագույն ավագ բուժքույր»

16 Մայիսի 2024, 19:10

Հայեր

Վոլգոգրադի մարզում պարգևատրվել են լավագույն բուժքույրերն ու դեղագործները: Պարգևատրվածների թվում է նաև Եկատերինա Մելիքյանը, ով առաջին տեղն Է զբաղեցրել «Լավագույն ավագ բուժքույր» անվանակարգում:

Եկատերինա Մելիքյանը Վոլգոգրադի թիվ 1 տարածաշրջանային կլինիկական հիվանդանոցի բժշկա-գենետիկական խորհրդատվության ավագ բուժքույրն է:

Իսկ «Լավագույն մանկաբարձ» անվանակարգի 2-րդ տեղում Ալլա Ավագյանն է: Նա թիվ 5 կլինիկական հիվանդանոցի ընտանիքի առողջության պահպանման և վերարտադրության կենտրոնի ավագ մանկաբարձուհի է: