Եկատերինբուրգում մեկնարկել է Երիտասարդության միջազգային փառատոնը. մասնակցում է նաև Հայաստանը
13 Սեպտեմբերի 2026, 19:50
Եկատերինբուրգում տեղի է ունեցել Երիտասարդության միջազգային փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը։ Միջոցառմանն մասնակցելու նպատակով Ուրալի մայրաքաղաք է ժամանել շուրջ 10 000 ներկայացուցիչ՝ աշխարհի 191 երկրից:
Մասնակիցներին ուղղված տեսաուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ընդգծել է, որ մարդու ճակատագիրը չպետք է պայմանավորված լինի քաղաքացիությամբ, սոցիալական կարգավիճակով կամ ֆինանսական դրությամբ։
«Ուրախ կլինենք տեսնել բոլոր նրանց, ովքեր կորոշեն միանալ Ռուսաստանում իրականացվող մեր ծրագրերին։ Սակայն ոչ պակաս ուրախ կլինենք, եթե դուք հենց ձեր երկրներում կերտեք մեր ընդհանուր՝ նոր, բաց և արդար աշխարհը»,- նշել է ՌԴ նախագահը։