ԵՄ առաքելության մանդատի երկարաձգումը նշան է, որ հայ ժողովուրդը վստահում է մեզ և իրեն պետք է մեր ներկայությունը. Ռիտեր

28 Փետրվարի 2025, 16:05

Քաղաքականություն

Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հայտարարոել է, որ այսօր սահմաններին շատ ավելի քիչ են միջադեպերը, քան երկու տարի առաջ:

«Մեր մանդատը երկարաձգվել է մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։ Մի քանի շաբաթ առաջ մեր մանդատի երկարաձգումը հստակ նշան է, որ հայ ժողովուրդը վստահում է մեզ և իրեն անհրաժեշտ է մեր ներկայությունը այստեղ, ինչպես նաև նշանակում է, որ ԵՄ-ն հոգ է տանում իր հարևանների, նրանց ապահովության և անվտանգության համար։

Մենք ականատես եղանք, որ սահմանների մոտ ապրող մարդկանց մեծամուսնության ամենամեծ մտահոգությունը անվտանգությունն է: Մեր պարեկները գնում են ամենահեռավոր շրջաններ, որտեղ այլ միջազգային կազմակերպություններ չեն կարող գնալ: Այսօր սահմաններին շատ ավելի քիչ են միջադեպերը, քան երկու տարի առաջ, և ես հպարտ եմ, որ մենք անվտանգության և դիվանագիտական այլ ջանքերի հետ մեկտեղ եղել ենք այն դերակատարներից մեկը, ում ներկայությունն ավելի ապահով է դարձրել մարդկանց կյանքը»,-ասել է նա: