Էմանուել Մակրոնը ժամանել է Հայաստան
03 Մայիսի 2026, 20:10
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եռօրյա պետական այցով ժամանեց Հայաստան։
Մակրոնին դիմավորում են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
Չնայած ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր, որ Բրիջիթ Մակրոնը նույնպես գալիս է Հայաստան, սակայն նա չի եկել։
Նշենք, որ Մակրոնը նախ կմասնակցի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, հետո տեղի կունենան Մակրոն-Փաշինյան առաձնազրույցը, ընդլայնված կազմով հանդիպումները, որին կհաջորդի նրանց համատեղ հայտարարությունը մամուլի համար։ Նախատեսվում է, որ այցի արդյունքում երկու երկրների ղեկավարները ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ են ստորագրելու։
Ֆրանսիայի նախագահը հանդիպելու է նաև նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, այցելելու է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, լինելու է Մատենադարանում, իսկ հետո այցի վերջին օրը՝ մայիսի 5-ին, Փաշինյանի ուղեկցությամբ մեկնելու է Գյումրի։ Մակրոնը հարգանիք տուրք է մատուցելու Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին, այնուհետև Փաշինյանի ուղեկցությամբ ներկա կգտնվի Վարդանանց հրապարակում կայանալիք մեծ համերգին՝ նվիրված հայ-ֆրանսիական բարեկամությանը։ Այն կազմակերպելու համար կառավարությունը պետբյուջեից 393 միլիոն դրամ՝ ավելին քան մեկ միլիոն դոլար է հատկացրել։