ԵՔՀ գագաթնաժողովում Ալիևի ելույթը խաղաղության մասին չէր. Ալեն Ղևոնդյան
06 Մայիսի 2026, 20:30
«Ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը խաղաղության մասին չէր»,- այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն՝ անդրադառնալով Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում Ալիևի ելույթին։
Նրա խոսքով՝ Ալիևը ցույց տվեց, որ բավականին ինքնիշխան է, և իր որոշումներում կաշկանդվածություն չունի ԵՄ-ի կամ ԵԽԽՎ-ի տարբեր կառույցներից։
Հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը Հայաստանը վերածել է աշխարհաքաղաքական հակադրության մարտադաշտի, քաղաքագետն ընդգծել է․
«Այո, ինքն է այդ մասին հայտարարում։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ եկեք իմ տարածքում հակադրվեք։ Նա Հայաստան է բերում ԵՄ-ին, որի մի քանի խոշոր երկրներ Ուկրաինայում ՌԴ-ի դեմ են կռվում և աջակցում են ուկրաինացիներին։ Բացի այդ, Փաշինյանն Իրանին և ԱՄՆ-ին առճակատման հնարավորություն է տալիս Հայաստանի տարածքում՝ ԱՄՆ-ին դարձնելով TRIPP-ի երաշխավոր, իսկ Ռուսաստանին փորձում է դուրս մղել երկրից»։
Ալեն Ղևոնդյանի խոսքով՝ տարածաշրջանի հիմնական դերակատարը շարունակում է մնալ Ռուսաստանը, որ թե՛ պատմական, թե՛ տնտեսական, թե կոմունիկացիոն, թե՛ ռազմատեխնիկական առումով ունի կայուն դիրքեր՝ անկախ քաղաքական հռետորաբանությունից։
Մանրամասները՝ տեսանյութում: