Էքսկլյուզիվ․ Այս պահին Աջափնյակի դատարանի դիմաց

02 Փետրվարի 2025, 00:20

Քաղաքականություն

Վրդովված քաղաքացիները ինքնաբուխ հավաքվել են Աջափնյակ վարչական շրջանի դատարանի շենքի մոտ՝ իրենց աջակցությունը հայտնելու Ղարիբ Բաբայանին։

Հիշեցնենք, որ Ղարիբ Բաբայանը սոցցանցերում տեսանյութ էր հրապարակել Իրանի քաղաքացի ադրբեջանցիների մասնակցությամբ, որոնք Երևանի Հանրապետության հրապարակում երգում էին «Ղարաբաղ՝ մեր հայրենիք» երգը, ինչը զայրացրել էր հանրությանը:

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ Հանրապետության հրապարակում մի խումբ օտարերկրացիների մասնակցությամբ տեսանյութ տարածող անձը ձերբակալվել է: