Էրազմ Բարոնչ․ գեղանկարչության հայտնի կոլեկցիոները

15 Նոյեմբերի 2023, 19:00

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Էրազմ Բարոնչը գեղանկարչության կոլեկցիոներ է, լեռնային ինժեներ։

Ծնվել է 1859 թվականին հայ ազնվականների ընտանիքում։ Բարոնչը գալիցիացի և պոկուտացի հայերի հայտնի ազգանունն է։ Նրա եղբայրը՝ Թադևոսը, քանդակագործ էր, իսկ Ռոման՝ Լվովի համալսարանի վիրաբուժության ամբիոնի դոցենտ։ 1880 թվականին բարձրագույն կրթություն է ստացել Լեոբենի (Ավստրիա) հանքարդյունաբերության ակադեմիայում։

Նա աշխատել է Վելիչկայում՝ որպես աղի հանքերի ղեկավար: «Վելիչկա» աղի հանքը Լեհաստանի նյութական և հոգևոր մշակույթի հուշարձաններից ամենաարժեքավորն է։ Այս վայրը այցելում է հսկայական թվով զբոսաշրջիկներ ամբողջ աշխարհից։

Էրազմուսի սիրելի գործը գրքեր և արվեստի գործեր հավաքելն էր։ Հավաքածուն ներառում էր շուրջ 500 գեղանկար և քանդակ, արհեստագործական նմուշներ՝ տեքստիլ, Արևելյան զենք, այդ թվում՝ հայկական, սառը զենք և գրքեր: 1922 թվականին Բարոնչն իր հավաքածուն նվիրել է Կրակովի ազգային թանգարանին, որտեղ այն ներկայացված է նրա անվանական ֆոնդով։

1922 թվականից կոլեկցիոները թոշակի է անցել՝ հաստատվելով Կրակովում, որտեղ և մահացել է։