«Երբ ընտանիքում դեռ երկու թխահեր կար». Գարիկ Մարտիրոսյանի կինն արխիվային լուսանկար է հրապարակել
11 Մարտի 2025, 17:16

Հումորիստ, դերասան, հեռուստահաղորդավար, շոումեն, «Comedy Club»-ի պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, սոցցանցերում լուսանկար հրապարակել ամուսնու հետ, որն արվել է երիտասարդ տարիներին:
«Երբ ընտանիքում դեռ երկու թխահեր կար», — լուսանկարին կից գրել է Լևինան:
Գարիկ Մարտիրոսյանն ու Ժաննա Լևինան ամուսնացել են 1998 թվականին։ 2004 թվականին զույգը դուստր է ունեցել, որին անվանակոչել են Գարիկի մոր՝ Ժասմինի պատվին։ 2009-ին լույս աշխարհ է եկել նրանց որդին՝ Դանիելը։