Երբեք կողմ չեմ եղել Հայաստան-Բելառուս կազմավորման մեջ մտնելուն. Ռոբերտ Քոչարյան

30 Մայիսի 2026, 12:00

Քաղաքականություն

Ես երբեք կողմ չեմ եղել Հայաստան-Բելառուս կազմավորման մեջ մտնելուն։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

«Մի անգամ լրագրողներից մեկը ինձ հարց տվեց, և ես ընդհանրացրել եմ ու ասել, որ երբ որոշում ես կայացնում, այն չպետք է լինի էմոցիոնալ։ Այն պետք է լինի հաշվարկներով՝ ինչ ես ստանում կամ կորցնում, ինչպիսի ռիսկեր կան և դրանց չեզոքացումը որտեղ է։ Ես երբեք կողմ չեմ եղել դրան, իսկ իմ նախագահության տարիներին նման քննարկումներ չեն եղել»,- ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը։