Երևանն ընդդիմադիր է, ժողովուրդը չի ուզում Փաշինյանին․ Նարեկ Կարապետյան

22 Մայիսի 2026, 21:41

Հայեր

Մեր երկրի այսօրվա նախագահն ասում է՝ պետք է բացենք Սյունիքի դարպասները։ Նժդեհի փակած դարպասը Խաչատուրյանը եկել է, բացում է։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ այդ դարպասը փակել են՝ հաշվարկելով, որ այն պետք է հայկական լինի, և եթե բացեն, «կգան ու կբնակվեն, իսկ նրանք (ի նկատի ունի ադրբեջանցիներին- խմբ.) ուր մտել են, այնտեղից դուրս չեն եկել։

«Երևանն ընդդիմադիր է, ժողովուրդ։ Երբ այսօրվա վարչապետը դուրս է գալիս փողոց, այդ երեկո մենք շոու ենք տեսնում, քանի որ տեսնում է, որ տասից ինն իրեն ռեակցիա չի տալիս, իրեն ոչ ոք չի բարևում, ժողովուրդը չի ուզում իրեն։ Բայց պետք է հիշեք, որ ով չի մասնակցում ընտրություններին, նրա ձայնը գնում է Փաշինյանին։ Երևա՛ն, գնա՛ ընտրությունների, որ նրանք գնան»,- նշել է Կարապետյանը։