Երևանը փաստաթղթերից համակարգված կերպով ջնջում է «Մեծ Հայրենական պատերազմ» բառակապակցությունը. Զախարովա

28 Մայիսի 2026, 20:00

Քաղաքականություն

Հայաստանը ԱՊՀ նախագծերից և փաստաթղթերից համակարգված կերպով ջնջում է «Հայրենական մեծ պատերազմ» բառակապակցությունը․ հավանաբար սա էլ հենց այն «արևմտյան նարատիվն» է, որի մասին նրանք խոսում են։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Վերջին շրջանում Երևանը համակարգված կերպով ԱՊՀ փաստաթղթերից և նախագծերից ջնջում է «Մեծ Հայրենական պատերազմ» բառակապակցությունը։ Արդյոք Հայաստանի ժողովուրդը տեղյա՞կ է իր ղեկավարության այս քաղաքականությունից, որը փաստաթղթերից՝ թե՛ ընդհանուր, թե՛ ժամանակակից, ջնջում, վերացնում և ամեն կերպ փորձում է մոռացության մատնել «Մեծ Հայրենական պատերազմ» արտահայտությունը», — ճեպազրույցի ընթացքում ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները նաև անգործություն են ցուցաբերում պատերազմի հերոսներին նվիրված հուշարձանների ապամոնտաժման ծրագրերի նկատմամբ։

«Սա, հավանաբար, հենց այն եվրոպական նարատիվներն են, որոնց մասին իրենք խոսում են»,- հավելել է նա։

Հիմա եթերում