Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները 5 մեդալ են նվաճել երիտասարդական ԵԱ-ում

29 Հունիսի 2023, 14:05

Սպորտ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի երիտասարդական առաջնության ընդհանուր թիմային հաշվարկում չորրորդն է:

Մրցաշարի ընթացքում ոսկե մեդալ է նվաճել Յուրի Հովեյանը (63 կգ), արծաթե մեդալ են նվաճել Վիգեն Նազարյանը (87 կգ) և Սուրեն Աղաջանյանը (60 կգ), բրոնզե մեդալի են արժանացել Հոմեր Առաքելյանը (55 կգ) և Գասպար Տերտերյանը (67 կգ):

Այսօր ԵԱ-ի մեդալների համար պայքարի մեջ են մտնում «ազատոճայինները»։