Երվանդ Մկրտչյանն ու Գոռ Հովակիմյանը մեդալներ են նվաճել Իրանում կայացած միջազգային մրցաշարում

28 Ապրիլի 2025, 21:40

Սպորտ

Հայաստանի աթլետներ Երվանդ Մկրտչյանը և Գոռ Հովակիմյանը մասնակցել են Իրանի Մաշհադ քաղաքում անցկացված Իմամ Ռեզայի գավաթի 4-րդ միջազգային մրցաշարին։

Մկրտչյանը 1500 մետր մրցավազքում 3:48.17 ժամանակով ոսկի է նվաճել, իսկ 5000 մետր մրցավազքում 14:40.12 արդյունքով գրավել է 2-րդ տեղը:

Հովակիմյանը նվաճել է երկու արծաթե մեդալ:

Մրցաշարին մասնակցել են 9 երկրների մարզիկներ։