Ես ասում եմ՝ մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը․ զգո՞ւմ եք՝ ոնց է գալիս իշխանությունը բռնազավթելու կոչը․ Վարդևանյան
12 Օգոստոսի 2026, 13:00
Նույնիսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում ոչ ոք չունի անգամ 1% կասկած, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորված։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանը։
«Սամվել Կարապետյանն ասել է՝ մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը։ Ձեր պետաիրավականի քննչական մարմինը, դատախազությունը, այնուհետև դատարանները գտել են, որ սա իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ է։ Պատկերացրեցի՞ք․ հիմա ես ասում եմ՝ մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը․ զգում եք, չէ՞, ոնց է գալիս իշխանությունը բռնությամբ զավթելու կոչը»,- նշել է Վարդևանյանը։