Ես կարող եմ կանգնեցնել 300 հազար ադրբեջանցիների մուտքը Հայաստան․ Կարապետյան

07 Մայիսի 2026, 14:28

Քաղաքականություն

«Վերջին 5 տարիներին ես ունեցել եմ ամենահաճելի, ամենալավ կյանքը։ Այսօր ես այդ ամենը փոխարինում եմ մեր երկրի, մեր պետության զարգացման հետ։ Ես շատ լավ հասկանում եմ, որ սա շատ ծանր, պատասխանատու աշխատանք է, բայց վստահ եմ իմ ուժերի վրա»,- այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։

Նա նշել է, որ կարող է Հայաստանում ստեղծել 300 հազար աշխատատեղ և կարող է կանգնեցնել 300 հազար ադրբեջանցիների մուտքը Հայաստան։

«Այս ամենը ես չեմ համարում զոհողություն իմ կողմից, այլ համարում եմ իմ հայրենասիրական պարտքը մեր երկրի և մեր ժողովրդի առաջ»,- ընդգծել է նա։