Մինչ Էստոնիան կրկնապատկում է տնտեսությունը, Հայաստանում բիզնես են խլում. Նարեկ Կարապետյան

27 Հուլիսի 2026, 21:08

Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը համեմատական է անցկացրել Հայաստանի և տարածաշրջանային ու եվրոպական երկրների տնտեսական քաղաքականության միջև։

Նա նշել է, որ Էստոնիան «Բալթիկ երկաթուղու» (Rail Baltica) կառուցմամբ ու e-Estonia համակարգով թեթևացնում է բիզնեսի հարկային ու վարչարարական բեռը՝ 8 տարում տնտեսությունը կրկնապատկելու նպատակով։

Վրաստանն իր հերթին կառուցում է Անակլիայի խորջրյա նավահանգիստն ու պարզեցնում պետական համակարգը։

«Մինչդեռ Հայաստանի կառավարությունը բիզնեսմենից խլել է սպորտզալ և քննարկում է նրա ընկերոջ քաբաբանոցի ազգայնացման հարցը»,- նշել է Կարապետյանը։