Եթե սխալ կողմնորոշվենք, կարող ենք նոր փորձանքի առաջ կանգնել. Ռոբերտ Քոչարյան

10 Մայիսի 2026, 12:52

Քաղաքականություն

«Պատերազմում պարտվելուց հետո սա այն տարածքն է, որը ամենամեծ խնդիրներն է ունեցել և դրանք շարունակվում են մինչ այսօր: Այդ խնդիրները և՛ անվտանգային են, և՛ տնտեսական»,- այս մասին նախընտրական քարոզարշավի ժամանակ Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:

Նրա խոսքով հարևանը աչք ունի Գեղարքունիքի մարզի վրա և երբ ասում է Արևմտյան Ադրբեջան, հենց այդ տարածքներն ի նկատի ունի:

«Երբ ասում է «Գյոլչայ»-ը՝ Սևանը, իրենց լիճն է, այս տարածքներն են իր մտքում: Այդ առումով պետք է հասկանանք, որ եթե սխալ կողմնորոշվենք, չհասկանանք թե ինչ է կատարվում աշխարհում և այդ կատարվածի մեջ ինչպես պետք է գտնենք, իսկապես ևս մեկ փորձանք կարող ենք ունենալ»,-ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիմա եթերում