Եզակի ադամանդե շղթա՝ Ալեքս Մոսի և Տակասի Մուրակամիի համագործակցության արդյունքում

21 Հունիսի 2026, 19:40

Հայեր

Ամերիկահայ ճանաչված ոսկերիչ-դիզայներ Ալեքս Մոսն ու ճապոնացի նկարիչ Տակասի Մուրակամին հանդես են եկել համատեղ նախագծով՝ ստեղծելով «Self Portrait» անվանումով եզակի ադամանդե շղթա։

Շղթայի վրայի կախազարդը պատկերում է Տակասի Մուրակամիին՝ նրա հայտնի մուլտիպլիկացիոն ոճով։

Բացի մանրակրկիտ մշակված դիմանկարից, կոմպոզիցիայում օգտագործվել է Մուրակամիի հռչակավոր «Ժպտացող ծաղիկները»։ Ոսկերչական զարդն ամբողջությամբ պատված է գունավոր թանկարժեք քարերով և բարձրորակ ադամանդներով։ Զարդում միաձուլված են Մուրակամիի փոփ-արտ էսթետիկան և Մոսին բնորոշ նուրբ, մանրակրկիտ աշխատանքը։