ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ Բելառուսում նախագահական ընտրություններ են
26 Հունվարի 2025, 13:02
Բելառուսի Հանրապետությունում այսօր՝ հունվարի 26-ին մեկնարկել են նախագահի ընտրությունները:
Ինչպես հայտնում է «ԲելՏԱ»-ն, երկրում ձևավորվել է 5325 ընտրատեղամաս, որոնք բաց են տեղական ժամանակով ժամը 8:00-ից և կփակվեն 20:00-ին:
Նշվում է, որ հունվարի 21-ից 25-ը տեղի է ունեցել վաղաժամկետ քվեարկություն։ Բելառուսի Հանրապետության նախագահի ընտրություններում վաղաժամկետ քվեարկել է ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների 41,81 տոկոսը: Նախագահն ընտրված կհամարվի, եթե նրա օգտին քվեարկեն ընտրությունների մասնակիցների կեսից ավելին։
Բելառուսի ներկայիս ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի մրցակիցներն են Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Օլեգ Գայդուկևիչը, ձեռնարկատեր Աննա Կանոպացկայան, Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Սերգեյ Սիրանկովն ու Աշխատանքի և արդարության հանրապետական կուսակցության նախագահ Ալեքսանդր Խիժնյակը։
Alpha News-ը ներկայացնում է ֆոտոռեպորտաժ հենց ընտրատեղամասից։


