Ֆուտբոլի ԱԱ-2026-ում այսօր կայանալու են 1/16 եզրափակիչի վերջին հանդիպումները

01 Հուլիսի 2026, 19:36

Սպորտ

Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը (Երևանի ժամանակով)

20:00 – Անգլիա — Կոնգոյի ԴՀ (Ատլանտա, ԱՄՆ)

00:00 (հուլիսի 2-ին) – Բելգիա — Սենեգալ (Սիեթլ, ԱՄՆ)

04:00 (հուլիսի 2-ին) – ԱՄՆ — Բոսնիա և Հերցեգովինա (Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ)

Ավելի վաղ ավարտված խաղերում Ֆրանսիան (Կիլիան Մբապեի դուբլով) և Նորվեգիան (Էրլինգ Հոլանդի հաղթական գոլով) հաղթել են համապատասխանաբար Շվեդիային և Կոտ դ’Իվուարին՝ դուրս գալով 1/8 եզրափակիչ։ Մեքսիկայի հավաքականը նույնպես նվաճել է ուղեգիր՝ պայքարից դուրս թողնելով Էկվադորին։