Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան
22 Փետրվարի 2024, 13:45
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2024/02/22122948/20221005_gaf_u55_133-pic4_zoom-1500x1500-38210.jpg)
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուն առաջիկայում կայցելի Հայաստան։ Այս մասին նա հայտնել է RTL ռադիոյի եթերում:
«Առաջիկայում ես կգնամ Հայաստան՝ խորհրդարանականների և արտադրողների մեծ պատվիրակության գլխավորությամբ։ Սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը գնում է Հայաստան:
Հայաստանը կանգնած է անվտանգության լուրջ մարտահրավերների առաջ, այդ թվում՝ ինքնիշխանության և սահմանների պաշտպանության հարցերի՝ կապված Ադրբեջանի սպառնալիքների հետ։ Մեր պարտականությունն է օգնել Հայաստանին, մասնավորապես, մեծացնել նրա պաշտպանական ներուժը»,- նշել է նա։
Ըստ Լեկորնուի՝ խոսքը վերգետնյա պաշտպանության և զրահատեխնիկայի մասին է: