Գարիկ Կարապետյանը՝ երկամարտի ոսկե մեդալակիր

23 Նոյեմբերի 2023, 11:40

Հայեր | Սպորտ

Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում անցկացված ծանրամարտի աշխարհի երիտասարդական (մինչեւ 20 տարեկան) առաջնությունում Գարիկ Կարապետյանը նվաճել է 102 կգ քաշայինների երկամարտի չեմպիոնի տիտղոսը։

Հայաստանի ներկայացուցիչը ցույց է տվել 378 կգ արդյունք պոկում վարժությունում (175 կգ) և հրում վարժությունում (203 կգ)՝ նվաճելով փոքր ոսկե մեդալներ։