Արցախահայերի բողոքի ակցիան՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին ընդառաջ
04 Մայիսի 2026, 09:42
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին ընդառաջ՝ այս րոպեներին արցախահայերը խաղաղ ակցիա են անցկացնում Երևանում։
«Մենք կարևոր ենք համարում օգտագործել այս հնարավորությունը, որպեսզի բարձրաձայնենք մեզ համար առանցքային հարցերը և մեր ձայնը լսելի դարձնենք միջազգային հարթակում», — ասվում է հայտարարության մեջ։
Կազմակերպիչները շեշտում են, որ միջոցառումները կրելու են բացառապես խաղաղ բնույթ։ Օրվա ընթացքում նախատեսվում են հաջորդական ակցիաներ, որոնց մանրամասները կհայտարարվեն տեղում։
Կազմակերպիչները նաև կոչ են անում բոլոր անտարբեր չմնացողներին միանալ ակցիային և աջակցել միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու ջանքերին։