Ալիևի հետ կքննարկեմ Բաքվում պահվող հայերի հարցը․ Էմանուել Մակրոն

03 Մայիսի 2026, 22:13

Քաղաքականություն

«Այս այցից անմիջապես հետո ես կրկին քննարկում կունենամ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ. դուք գիտեք` մենք միշտ փորձում ենք միջնորդի մեր դերը խաղալ և օգնել», — ասել է Ֆրանսիայի նախագահը՝ պատասխանելով NEWS.am-ի լրագրողի հարցին:

Ֆրանսիայի առաջնորդը ընդգծել է, որ վաղը հանդիպելու է Փաշինյանի հետ՝ գերիների հետ կապված իրավիճակը քննարկելու համար։