Գեղարքունիքում ավտոերթ կլինի՝ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման

13 Մայիսի 2024, 08:03

Քաղաքականություն

Քաղաքացիները Գեղարքունիքի մարզում ավտոերթ են կազմակերպել՝ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։

Այն մեկնարկելու է Վարդենիսի Երիտասարդության փողոցից 10:00-ին, ժամը 10:45-ին՝ քաղաք Մարտունուց ,ժամը 12:30-ին՝ քաղաք Գավառից, ժամը 13:30-ին՝ քաղաք Սևանից։