Հարց է՝ Հայաստանին սպասո՞ւմ են ԵՄ-ում, թե՞ ցանկանում են երկիրն օգտագործել․ Զախարովա
19 Հունիսի 2025, 17:00
Ակնհայտ է, որ եվրասիական ինտեգրացիայի Հայաստանին բերած օգուտները համեմատելի չեն Բրյուսելի անհիմն խոստումների հետ: ԵԱՏՄ-ից ստացվող օգուտը կոնկրետ թվերով և փաստերով է, իսկ թե ում և ինչպես է Բրյուսելը խաբում, նույնպես լավ հայտնի է: Այս մասին հերթական ճեպազրույցում նշել է ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Եվ մեծ հարց է` արդյոք ԵՄ-ն ընդհանրապես սպասում է Հայաստանին, թե՞ ցանկանում է երկիրն օգտագործել որպես հարմար աշխարհաքաղաքական գործիք: Մոլդովայի և Ուկրաինայի այսպես կոչված եվրոպականացման երկար ճանապարհը ոչ մի լավ բանի չի հանգեցրել. կորցրել են անկախությունը և սեփական ռեսուրսները»,- ընդգծել է Զախարովան: