«Եթե չգնա, շատ վատ ա ավարտելու». Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանի մասին

07 Հունիսի 2026, 12:33

Քաղաքականություն

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը կնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ քվեարկություն կատարեց Երևանի 7/3 ընտրատեղամասում։

«Ես քվեարկեցի հանուն ազգային ինքնության, հանուն պաշտպանված, անվտանգ և բարեկեցիկ Հայաստանի»,- քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նա նշեց, որ երեկ ամբողջ օրն ինչ-որ ձայնագրություններ էին տարածվում, և տպավորություն է ստեղծվում, որ այս երկրում բոլոր քաղաքացիները գաղտնալսվում են։

«Եթե հաշտ եք այդ մտքի հետ, թող քվեարկեն այն ուժի համար, որն այս մթնոլորտը ստեղծեց։ Տեղաշոր են մտնում, խոհանոց են մտնում, ուղղակի խայտառակություն է։ Ես չեմ հիշում այդպիսի բան, որ հարյուրավոր մարդկանց վրա, և բոլորն էլ ընդդիմադիր լինելով, այդքան քրեական գործեր հարուցված լինեն», — նշեց Ռոբերտ Քոչարյանը։