Հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում Ռուսաստանի և Իրանի մոտեցումները նման են. Զախարովա

14 Փետրվարի 2025, 16:41

Քաղաքականություն

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Մարիա Զաախարովան մեկնաբանել է Հարավային Կովկասում հաղորդակցությունների բացման հարցում Ռուսաստանի և Իրանի մոտեցումները և ընդգծել, որ եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը սառեցվել է հայկական կողմի դիրքորոշման պատճառով։

«Հարավային Կովկասում հաղորդակցությունների հարցում Ռուսաստանի և Իրանի մոտեցումները լիովին նման են։ Դա հաստատվել է 2025 թվականի հունվարի 17-ին Մոսկվայում ստորագրված Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրով։ Համաձայն այս փաստաթղթի՝ կողմերը նպաստում են հարևան տարածաշրջաններում, այդ թվում՝ Հարավային Կովկասում խաղաղությանև անվտանգության պահպանմանը, ինչպես նաև համագործակցում են երրորդ ուժերի միջամտությունն ու ապակայունացնող ներկայությունը կանխելու նպատակով։

Կարծում եմ ՝ դա արտացոլված է միջպետական հիմնարար պայմանագրում, որը նախատեսված է քսանամյա և ավելի հեռանկարի համար, ինչը շատ բանի մասին է խոսում»,- ասել է նա։

Զախարովան նաև ընդգծելէ, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների մասնակցությամբ եռակողմ աշխատանքային խմբի անդամ է։

«Այդ խմբի շրջանակներում հսկայական աշխատանք է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային երթուղիների վերականգնման ինչպես իրավական հիմքերի, այնպես էլ տեխնիկական պարամետրերի համաձայնեցման ուղղությամբ։ Հենց եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում են պայմանավորվածություններ ձեռք բերվել հաղորդակցությունների ապաշրջափակման հիմնարար սկզբունքի վերաբերյալ, իսկ դա այն է՝ պահպանել պետությունների ինքնիշխանությունն ու իրավասությունն իրենց տարածքով անցնող երթուղիների նկատմամբ։

Այս պայմանը, ինչպես բոլորը գիտեն, հավանության է արժանացել և՛ Բաքվի, և՛ Երևանի կողմից։ Ներկայումս խմբի աշխատանքը, ցավոք, բայց ես ստիպված եմ դա բարձրաձայնել, սառեցվել է հայկական կողմի դիրքորոշման պատճառով», — նշել Է դիվանագետը։