Հայ հայտնի երգիչ Արմենչիկի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին
29 Հունվարի 2025, 10:44

Հայաստանի վաստակավոր արտիստ Արմեն Գոնդրաչյանը՝ Արմենչիկը, արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպմանը Փաշինյանը կասկածի տակ էր դրել Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ցեղասպանությունը։
«Ես երբեք չեմ մոռանա իմ Վարդան պապիս կյանքի դաժան պատմությունը, թե ինչպես էր ինձ պատմում 1915 թվի ցեղասպանությունից փախնելու ու փրկվելու մասին․․․Հայոց ցեղասպանությունն անժխտելի է և այդ փաստի վերաբերյալ ցանկացած հարցական՝ անընդունելի և անհանդուրժելի»,-գրել է Արմենչիկը:
