Հայաստան-Խորվաթիա խաղի տոմսերի վաճառքը ժամանակավորապես դադարեցվել է

04 Հուլիսի 2023, 10:55

Սպորտ

ՀՖՖ-ն հայտարարել է, որ Եվրո-2024-ի ընտրական փուլի Հայաստան-Խորվաթիա խաղի տոմսերի օնլայն վաճառքը ժամանակավորապես դադարեցվել է կայքի ծանրաբեռնվածության պատճառով․

«Հարգելի՜ երկրպագուներ,

Դեպի կայք չափազանց մեծ ներհոսքի և առցանց տոմս գնել ցանկացողների հսկայական քանակի պատճառով կայքում առաջացել են տեխնիկական խնդիրներ:

Կայքը ստիպված է ժամանակավորապես դադարեցնել տոմսերի վաճառքը, ինչի համար

հայցում ենք Ձեր ներողամտությունը:

Տեխնիկական անձնակազմն անում է հնարավոր ամեն ինչ՝ կայքի բնականոն աշխատանքը վերականգնելու համար»,- ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Հայաստան-Խորվաթիա խաղը կկայանա սեպտեմբերի 11-ին։